Ձեզ թվում է, որ ինչ-որ մեկը կարա ինձ ճնշի՞. կամ Քննչականը, կամ ինչ-որ մեկը, ես տենց դեմք ունե՞մ: Այս մասին Երևանի քաղաքապետարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր նկատմամբ ճնշումներ եղել են, որպեսզի ինքը գնա, մասնակցի ավագանու նիստին և քվորում դրանով ապահովվի:
Դիտարկմանը, որ «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը կոչ էր արել բոյկոտել ավագանու նիստը, հայհոյում է իրեն, Վահան Ավագյանն ասաց. «Վարդան Ղուկասյանը մեր կուսակցության ղեկավարը չէ: Հայհոյում է, որովհետև մեր գաղափարները չհամընկան: Ես նախկինների ու ներկաների դեմ եմ»: