Հետևեք մեզ։

ԱՊՀ-ում ուրախ կլինեն, եթե Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունները հաջողությամբ պսակվեն. Լեբեդև

13:47, 07 փետրվար 2024
ԱՊՀ-ում ուրախ կլինեն, եթե Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունները հաջողությամբ պսակվեն. Լեբեդև

ԱՊՀ երկրները շահագրգռված են, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

«ԱՊՀ-ում ուրախ կլինեն, եթե Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունները հաջողությամբ պսակվեն։ Մեզ ուրախացրեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի` դեկտեմբերին արված հայտարարությունը», - ասել է Լեբեդևը։