Հետևեք մեզ։

Պատգամավորները կմեկնեն Վիեննա

14:38, 07 փետրվար 2024
Պատգամավորները կմեկնեն Վիեննա

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2024 թվականի փետրվարի 19-24-ը Վիեննա  (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար,  Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը (փետրվարի 21-24-ը), Լիլիթ Գալստյանը (փետրվարի 21-24-ը), ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպություննեի բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը:

Այս մասին կարգադրություն է ստորագրել Ալեն Սիմոնյանը։

Գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կկարատվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի հաշվին։