«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը չընդունվեց 31 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նա չզրկվեց ավագանու մանդատից։
Նշենք, որ ավագանին ունի 65 մանդատ, որպեսզի օրինագիծն ընդունվի, անհրաժեշտ է առնվազն 33 ձայն:
Ավագանու երեք անդամ այսօր զրկվել է մանդատից՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը, «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։