Հետևեք մեզ։

Հայկ Մարությանին և՛ քաղաքապետի պաշտոնից հեռացնելը, և՛ ավագանու մանդատից զրկելը ճիշտ է եղել․ Տիգրան Ավինյան

16:49, 07 փետրվար 2024
Հայկ Մարությանին և՛ քաղաքապետի պաշտոնից հեռացնելը, և՛ ավագանու մանդատից զրկելը ճիշտ է եղել․ Տիգրան Ավինյան

 

Հայկ Մարությանի հետ կապված բոլոր որոշումները, և՛ քաղաքապետի պաշտոնից հեռացնելը, և՛ ավագանու մանդատից զրկելը, միանշանակ, ճիշտ են եղել։ Այդ մարդը չի հասկանում քաղաքային տնտեսությունից: Բացարձակ վրեժխնդրություն չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Հայկ Մարությանը պնդում է, որ կարելի է պետության կողմից սուբսիդավորել տրանսպորտը և փոփոխություններն անել առանց ուղեվարձը բարձրացնելու։

 

«Մարդը չի հասկանում, որ տրանսպորտի վրա քաղաքապետարանը այդ սուբսիդիան  ծախսում է քաղաքացիների հարկերից: Այսպես, թե այնպես, եթե տրանսպորտն արժի X գին, ինչ-որ մեկը դա վճարում է: Դա կա՛մ երևանցիներն են, կա՛մ եթե կառավարությունը սուբսիդավորում է, ՀՀ քաղաքացիները: Եթե առաջարկն այն է, որ պետությունը սուբսիդավորի միայն Երեւանի տրանսպորտը, կստացվի, որ Սյունիքում ապրող մարդը պետք է սուբսիդավորի Երևանի տրանսպորտը»,- ասաց նա։