Հետևեք մեզ։

Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր Դրամատիկական թատրոնում

10:15, 04 ապրիլ 2023
Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր Դրամատիկական թատրոնում
Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 4-ին 14։00-15։30 Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
 
Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 5-ին Գյումրիում։
 
Հիշեցենք՝ Լուսինե Կիրակոսյանը մահացել է երեկ՝ ապրիլի 3-ին: Ավելի վաղ նա ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր: