Հետևեք մեզ։

Էջմիածնում հակաեկեղեցական հավաք կանցկացվի. համայնքապետարանը թույլատրել է

17:55, 07 փետրվար 2024
Էջմիածնում հակաեկեղեցական հավաք կանցկացվի. համայնքապետարանը թույլատրել է

Որպես Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար, մեր խմբակցության անունից պահանջում եմ այս որոշումը չեղյալ համարել, քանզի նշված անձի կողմից նախատեսվող հավաքը հակաեկեղեցական է և ապազգային: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով նաեւ տեղադրել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի համապատասխան որոշումը, որով ի գիտություն է ընդունվել  քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը:

«Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն , որը դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն...»,- գրել է Խաչատրյանը: