Հետևեք մեզ։

4-րդ հանրապետություն ասելով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, 3-րդ հանրապետություն ենք ասում՝ նկատելի ունենալով հայկական ԽՍՀ-ն․ Նիկոլ Փաշինյան

17:57, 07 փետրվար 2024
4-րդ հանրապետություն ասելով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, 3-րդ հանրապետություն ենք ասում՝ նկատելի ունենալով հայկական ԽՍՀ-ն․ Նիկոլ Փաշինյան

Չորրորդ հանրապետություն ասելով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով ավելի վաղ իր արած հայտարարությունը 4-րդ հանրապետության մասին։

«Մենք ասում ենք Երրորդ հանրապետություն՝ նկատելի ունենալով հայկական ԽՍՀ-ն։ Նախ` ըմբռնում պետք է լինի, որ դա կարևոր է, հետո նոր պետք է անցնել բովանդակությանը։ Ավանդույթ կա, որ փորձ է արվում Սահմանադրությունը հարմարեցնել կա՛մ կառավարությանը կա՛մ ղեկավարին, բայց նման մտադրություն չունենք»,-ասաց նա։

Փաշինյանն անդրադաձավ նաև սահմանադրական հանրաքվեն կեղծելու վերաբերյալ խոսակցություններին․

«Մեր իշխանության օրոք ընտրության կեղծում չի եղել։ Եթե նույնիսկ մեր կառավարման օրոք ինչ-որ մեկը խնդիր դնի ընտրություն կեղծել, չի կարող։ Համոզված եմ՝ խորհրդարանական մեծամասնության գլխում այդպիսի միտք չի ծագի»,- ասաց Փաշինյանը։