Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը կհակասի Հայաստանի նրա շահերին, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Ըստ Պանկինի՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, վերջին մի քանի տարիների ընթացքում երկիրը միության շրջանակներում դարձել է առաջատար այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճը, հիմնական կապիտալում ներդրումները, ավարտված շինարարական աշխատանքների ծավալը և այլն։
«Այս ամենը մեծապես հնարավոր դարձավ միության ներսում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության, ձեռնարկությունների բացման ընթացակարգի պարզության, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների շնորհիվ: Այսպիսով, տնտեսական տեսանկյունից Միությանն անդամակցությունը, անշուշտ, ձեռնտու է Երևանին, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասի երկրի շահերին»,- ասաց դիվանագետը։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջնահերթությունները համահունչ են ինտեգրացիոն շինարարության ոլորտում մեր մոտեցումներին, մենք հավատարիմ ենք արդյունավետ համագործակցությանը»,- հավելեց նա։