ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը Թակեր Կարլսոնի հետ կհրապարակվի փետրվարի 9-ի գիշերը։ Այս մասին հայտնել է ամերիկացի լրագրողն իր սոցցանցային էջում։
«Թաքեր Կարլսոնը հարցազրույց է վերցրել Վլադիմիր Պուտինից։ Կհրապարակվի վաղը՝ փետրվարի 8-ին, արևելյան ժամանակով 18:00-ին (Մոսկվայի ժամանակով փետրվարի 9-ի 2:00-ին - Խմբ.)»,- ասվում է հրապարակման մեջ: