Հետևեք մեզ։

Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն․ Նիկոլ Փաշինյան

12:13, 08 փետրվար 2024
Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն․ Նիկոլ Փաշինյան

Առաջին անգամ կառավարությանը հաջողվել է Սևանա լճում 95 և ավելի տոկոսով բացառել սիգի որսը: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչու եմ ասում 95 ու ավելի տոկոս, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլ է բացահայտվել, երբ որս էր իրականացվում։ Ըստ էության՝ 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ իրականում այդ արգելքը գործադրվում է։ Սա տեղի է ունեցել Պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ ու օգնությամբ։

Սա այն դեպքերից է, երբ ասում են, որ միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Մենք միշտ քաղաքական կամք ենք ունեցել, որպեսզի սիգի ձվադրման շրջանում կարողանանք արգելել որսը, ցանկություն ունեցել ենք, բայց սա այն դեպքերից է, որ քաղաքական կամքը բավարար չէ, սրա համար պետք է ունենա գործիքներ։ Այդ գործիքները ստեղծվեցին»,- ասաց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ գուցե ձևակերպումը տարօրինակ հնչի, բայց առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, շատ կարևոր արձանագրում է։