Հետևեք մեզ։

Ի սրտե ցավակցում ենք պարոն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

13:41, 08 փետրվար 2024
Ի սրտե ցավակցում ենք պարոն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
 
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի մահվան կապակցությամբ․
 
«Ցավով տեղեկացանք Գագիկ Գինոսյանի՝ ԱՄՆ դեսպանության վաղեմի գործընկերոջ, անժամանակ մահվան մասին։ 2010թ․ պ-ն Գինոսյանը, գործակցելով ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ, իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը։
ԱՄՆ դեսպանության անունից ի սրտե ցավակցում ենք պ-ն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին»։