Հետևեք մեզ։

Որպես նախարար՝ չեմ կարծում, որ մշակութային հաստատությունները լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար. Ժաննա Անդրեասյանը՝ Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտն Օպերայում չկազմակերպելու մասին

13:51, 08 փետրվար 2024
Որպես նախարար՝ չեմ կարծում, որ մշակութային հաստատությունները լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար. Ժաննա Անդրեասյանը՝ Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտն Օպերայում չկազմակերպելու մասին

Ամենայն հարգանքով մեր ցանկացած գործչի վաստակի հանդեպ և սա կապ չունի անձի հետ, որպես ԿԳՄՍ նախարար ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար։

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հրաժեշտը չի կազմակերպվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

 

«Դուք ինչու եք էդպիսի հարց ընդհանրապես բարձրացնում։ Եթե իմ դիրքորոշումն եք ուզում, ապա ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել»,-ասել է նա։


Հիշեցնենք, որ Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին 57 տարեկան հասակում։ Ինչպես հաղորդել է ավագ դուստրը, նրա հոգեհանգիստը կլինի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ Կամերային երաժշտության տանը։ Գինոսյանի մարմինը կամփոփվի Եռաբլուր զինվորական պանթեոնում։