Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետն ազատվել է պաշտոնից։
Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Փաշինյանի որո՛ումից․«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ
հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2024 թվականի փետրվարի 8-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»:
Նշենք, որ Մանվել Ավետիսյանին 2023 թվականի սեպտեմբերի 22-ին էր նշանակել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ։
Հիշեցնենք, որ 2020-ի հուլիսի 9-ին ևս Փաշինյանի որոշմամբ՝ Մանվել Ավետիսյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։