Հետևեք մեզ։

Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները շնորհավորել են Հայաստանին` Միջազգային քրեական դատարանին անդամակցելու կապակցությամբ (լուսանկարներ)

21:51, 08 փետրվար 2024
Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները շնորհավորել են Հայաստանին` Միջազգային քրեական դատարանին անդամակցելու կապակցությամբ (լուսանկարներ)

Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն այսօր մասնակցած հյուրերը՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, շնորհավորել են ՄՔԴ-ին ՀՀ անդամակցելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ անդամակցությունը ոչ միայն ցույց է տալիս ՀՀ հանձնառությունը միջազգային իրավական մեխանիզմների առաջմղման ու կիրառման հարցում, այլ նաև կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։