Հետևեք մեզ։

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հակոբ Բագրատունուն և Իշխան Սաղաթելյանին

22:58, 08 փետրվար 2024
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հակոբ Բագրատունուն և Իշխան Սաղաթելյանին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն իր նստավայրում ընդունել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունուն և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։

Կաթողիկոսության լրատվական ծառայությունից հայտնում են․

«Այսօր՝ Հինգշաբթի, 8 Փետրուար 2024-ին երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս իր գրասենեակին մէջ ընդունեց Լիբանանի Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը։

Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկուեցան Հայաստանի ներքին կացութեան առնչուած խնդիրներ ու մտահոգութիւններ եւ շեշտուեցաւ երկրին ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը պահպանելու հրամայականը։ Անդրադարձ կատարուեցաւ նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութեան առաւել ծաւալման կարելիութիւններուն, յատկապէս մեր ազգին ու Հայրենիքին ժամանակակից պատմութեան ներկայ ճակատագրական հանգրուանին»։