Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հռոմի Ստատուտին Հայաստանի միանալու արարողության ժամանակ։
Նա նշել է, թե «ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը փորձ է օգտագործել այդ ինստիտուտները իրենց չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, միջազգային իրավունքի սխալ մեկնաբանության համար»։
Հաջիզադեն հայկական կողմին մեղադրել է «շինծու պատմությունների և ռասիստական գաղափարախոսության հիման վրա տարածքային պահանջներ ունենալու մեջ»։