Հետևեք մեզ։

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկե՞լ են գազատարների վերականգնման հարցը․ մանրամասներ՝ ՏԿԵՆ-ից․ Sputnik Արմենիա

10:59, 09 փետրվար 2024
Հայաստանն ու Ադրբեջանը քննարկե՞լ են գազատարների վերականգնման հարցը․ մանրամասներ՝ ՏԿԵՆ-ից․ Sputnik Արմենիա

Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։


2023 թվականի հոկտեմբերին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերի լուծման դեպքում Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։


ՀՀ ՏԿԵՆ–ից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի գազափոխադրման համակարգերը միմյանց հետ կապված են եղել հետևյալ մայրուղային գազատարների միջոցով.

Ղազախ-Երևան` 1000 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 6 կիլոմետրը։


Իլիչևսկ-Երևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 22 կիլոմետրը։


Գորիս-Նախիջևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 16,5 կիլոմետրը։


«Հայտնում ենք, որ այդ մասով ադրբեջանական կողմի հետ որևէ քննարկում չի եղել»,-ասված է պատասխանում։


Ինչ վերաբերում է վերականգնման արժեքի հաշվարկներին, ապա նախարարությունից հայտնում են, որ հարցը ենթակա է քննարկման։

Վերլուծական