Կանադայում նացիստին ուղղված ծափերը վկայում են այն մասին, որ Հիտլերի գործը դեռ գոյատևում է, և նացիստական գաղափարախոսությունն ամբողջությամբ արմատախիլ չի եղել։ Այս մասին Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին Վլադիմիր Զելենսկու այցի պատվին Կանադայի խորհրդարան հրավիրվեց 98-ամյա Յարոսլավ Հունկան, ով ծափահարող հանդիսատեսին ներկայացավ որպես «ռուսների դեմ պայքարի» վետերան։
«Դուք ասում եք, որ Հիտլերը արդեն չկա այսքան տարի՝ 80 տարի: Բայց նրա աշխատանքը շարունակվում է: Մարդիկ, ովքեր ոչնչացրել են հրեաներին, ռուսներին և լեհերին, ողջ են: Եվ ներկայիս Ուկրաինայի ներկայիս նախագահը ծափահարում է նրան Կանադայում, Կանադայի խորհրդարանը նրան հոտնկայս ծափահարում է, ինչպե՞ս կարող ենք ասել, որ մենք ամբողջովին արմատախիլ ենք արել այս գաղափարախոսությունը, եթե այսօր տեղի է ունենում այն, ինչ տեսնում ենք»,- ասել է Պուտինը։