Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «Միացյալ Նահանգները շարունակել է աջակցել ահաբեկչությանը Հյուսիսային Կովկասում, քաղաքական, տեղեկատվական, ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերել ահաբեկիչներին, և նույնիսկ այդ հարցի ամենաբարձր մակարդակով քննարկումը չի փոխել իրավիճակը»։
«Ես բազմիցս բարձրացրել եմ այն հարցը, որ Միացյալ Նահանգները չպետք է աջակցի Հյուսիսային Կովկասում ոչ անջատողականությանը, ոչ ահաբեկչությանը: Բայց նրանք, այնուամենայնիվ, շարունակեցին դա անել»,- ասել է Պուտինը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
Նա հիշել է, որ ժամանակին այդ հարցը բարձրացրել է «իր գործընկերոջ՝ Միացյալ Նահանգների նախագահի հետ» զրույցում։
«Ասում է՝ չի կարող, ապացույց ունե՞ս, ասում եմ՝ այո, տվեցի ապացույցը, նա նայեց, գիտե՞ս ինչ ասաց։ Կներես, բայց այդպես է ասել, ես մեջբերեմ, նա ասաց. «Դե, ես կխփեմ նրանց հետույքին, մենք սպասեցինք պատասխանի, բայց պատասխան չեղավ։ Ես գրել եմ 1-2 անգամ, հետո ստացել ենք պատասխան, պատասխանն ունենք արխիվում, պատասխանը եկել է ԿՀՎ-ից՝ մենք աշխատել ենք Ռուսաստանի ընդդիմության հետ, կարծում ենք, որ դա ճիշտ է, և մենք կշարունակենք աշխատել»,- հավելել է Պուտինը։
Նա պարզաբանել է, որ «այս դեպքում նկատի ունեինք անջատողականներին, ահաբեկիչներին, որոնք մեզ հետ կռվել են Կովկասում»։ «Ահա թե ում մասին էին նրանք խոսում: Նրանք դա անվանեցին ընդդիմություն», - ասել է Պուտինը: