Հետևեք մեզ։

Ռուսաստանի Դաշնությանը գլոբալ պատերազմի մեջ ներքաշելը հակասում է ողջախոհությանը, այն ամբողջ մարդկությանը կդնի կործանման եզրին․ Պուտին

12:03, 09 փետրվար 2024
Ռուսաստանի Դաշնությանը գլոբալ պատերազմի մեջ ներքաշելը հակասում է ողջախոհությանը, այն ամբողջ մարդկությանը կդնի կործանման եզրին․ Պուտին

Ռուսաստանի Դաշնությանը գլոբալ պատերազմի մեջ ներքաշելը հակասում է ողջախոհությանը, այն ամբողջ մարդկությանը կդնի կործանման եզրին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։

Հարցազրույցի ժամանակ Կարլսոնը Պուտինին հարցրել է, թե արդյոք Ռուսաստանը տարածքային պահանջներ ունի մայրցամաքում։

«Սա բացարձակապես անհնար է, կարիք չկա որևէ տեսակի վերլուծաբան լինել։ Ինչ-որ գլոբալ պատերազմի մեջ ներքաշվելը հակասում է ողջախոհությանը: Իսկ համաշխարհային պատերազմը ողջ մարդկությանը կդնի կործանման եզրին: Սա ակնհայտ է»,- ասել է Պուտինը։