Հետևեք մեզ։

Ալիևի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակություն չկա․ Արթուր Հովհաննիսյան

13:12, 09 փետրվար 2024
Ալիևի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակություն չկա․ Արթուր Հովհաննիսյան


Հայաստանը երեք դրույթների վերահաստատման որևէ կարիք չի տեսնում։ ՀՀ-ն իր դիրքորոշումը հայտնել է, այն տարբեր ձևաչափերով համաձայնեցվել է, և առնվազն կարիք չկա վերադառնալու այդ սկզբունքների վերահաստատմանը։ Մենք խոսում ենք սկզբունքների մասին, որոնք ցանկացած անկախ սուվերեն պետության համար պետք է առաջնային լինեն։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանն առ այն, թե Ալիևը կարծես թե, դեմ չէ բրյուսելյան եռակողմ հանդիպմանը և արդյոք երեք դրույթների վերահաստատման կարիք կա։


Ինչ վերաբերում է ձևաչափի վերականգնմանը (բրյուսելյան հանդիպում-խմբ․) և դրան Ալիևի համաձայնությանը դրան, չգիտեմ որքանով է հողի վրա ռեալ։ Բնականաբար, ՀՀ-ն ևս կողմ է բանակցությունների վերսկսմանը այդ ձևաչափերով, քանի որ ՀՀ օրակարգում առաջնային է տարածարջանում խաղաղությունը»,-ասաց նա։


Ճշտող հարցին՝ բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամկետների հարցի վերաբերյալ այս պահին որևէ հստակություն չկա՞, Հովհաննիսյանը ասաց․ «Ոչ, այս պահին որևէ հստակություն չկա»։

Վերլուծական