ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է արել՝ ուղղված հայկական պատվիրակությանը։
Հայտարարության մեջ ադրբեջանական կողմը Արցախի իշխանություններն անվանել է «Միկի Մաուսի ռեժիմ»։
«Հայաստանը պետք է վերջապես հասկանա, որ խաղաղությունն ու բարիդրացիական հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ հիմնված միայն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։