Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով:
Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում:
Բարեկամ Վրաստանի հետ բազմոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի Կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար:
Վերահաստատում եմ Հայաստանի կառավարության և անձամբ իմ պատրաստակամությունը սերտորեն համագործակցել Ձեր ղեկավարած կառավա-րության հետ՝ ի բարօրություն մեր երկրների ու եղբայրական ժողովուրդների»: