Հետևեք մեզ։

Ռազմական ոստիկանության պետն այցելել է մարտական հենակետեր (լուսանկարներ)

21:16, 09 փետրվար 2024
Ռազմական ոստիկանության պետն այցելել է մարտական հենակետեր (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել  հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։ Գեներալ-մայոր Զաքարյանը մարտական հերթապահության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով և մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն պատասխանատու առաքելությունն իրականացնելիս։ Շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ,  տվել համապատասխան հանձնարարականներ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մարտական դիրքեր այցերն առավել ակտիվացնելու, նաև այնտեղ գիշերելու համար, ինչը կնպաստի ոչ կանոնադրային փոխհարաբերությունների, ծանր և առանձնապես ծանր դեպքերի կանխարգելմանը։