Ադրբեջանական կողմը կրկին տեղեկություններ է հայտնել Չեխիայի քաղաքացու վերաբերյալ, ում ձերբակալել էին հայ-ադրբեջանական սահմանին՝ սահմանը հատելու մեղադրանքով։
Ադրբեջանական կողմը հայտնել է, որ Սյունիքի հետ սահմանից են նրան ձերբակալել, և հրապարակել է լուսանկար, թե ինչ իրեր են եղել Չեխիայի քաղաքացու մոտ։
Հայտնում են, որ նա լեռնագնաց է, գերազանց տիրապետում է ռուսերենին։
Հիշեցնենք, որ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր ադրբեջանական կողմից Չեխիայի քաղաքացու կալանավորումը՝ Հայաստանից ադրբեջանական տարածք անցնելու փորձի ժամանակ։
«Մենք կարող ենք հաստատել Չեխիայի քաղաքացու կալանավորումը»,- Չեխիայի CTK լրատվականին ասել է Չեխիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիանա Վերներովան։
Նրա խոսքով, ինչպես նշում են չեխական լրատվամիջոցները, ձերբակալության պատճառը Չեխիայի քաղաքացու կողմից Ադրբեջանի սահմանի հատումն է։