ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ապրիլի 3-ի հրամանագրով Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր է նշանակվել:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 27-ի ԲԴԽ-38-Ո-126 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում: