ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հիստերիա է առաջացրել Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա ֆենոմենալ է: Նրանց արձագանքն այնքան է բացահայտում նրանց մոտեցումների կեղծ լինելը, որ, անկեղծ ասած, նույնիսկ անհնար է հավատալ: Տեսեք, դա հիստերիա է առաջացրել Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում, բոլոր հիմնական լրատվամիջոցները մրցում են միմյանց հետ միայն բղավելու համար»,- ասել է նա։