Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան, եթե նրանք ցանկանան։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ցավոք, Ղարաբաղի հայության մեծ մասը հեռացավ տարածաշրջանից: Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր: Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք վերադառնան, դա անել ցանկացողների համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- հավելել է դիվանագետը։