Հետևեք մեզ։

«Հայկական պաշտպանության ակտը» ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

14:04, 10 փետրվար 2024
«Հայկական պաշտպանության ակտը» ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
«Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է ապահովել Ազատության Աջակցության ակտի 907–րդ բանաձևի կիրակումը, ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ։
 
 
Բանաձևը նախատեսում է, որ ԱՄՆ-ն ֆինանսական միջոցներ չի կարող տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչև նախագահը  չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու շրջափակումները և այլ հարձակողական գործողությունները ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի:
 
Դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը այս մասին գրել է նաև իր թվիթերյան օգտահաշվում։
 
«Ալիևը խախտել է միջազգային իրավունքը՝ անցյալ տարի Արցախի վրա մահաբեր հարձակման հրաման տալով։ Նա մինչ այսօր որևէ նշանակալի հետևանքների չի բախվել իր ցեղասպան արշավի համար, որի հետևանքով 120․000 հայեր ստիպված են եղել լքել իրենց պատմական հայրենիքը, թեև պարզ էր՝ հարձակումն անխուսափելի է։ Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար։ Ահա թե ինչու եմ ես «Հայաստանի պաշտպանության ակտի» առաջմղման առաջատար դեմոկրատը»,- գրել է կոնգրեսականը։