Հետևեք մեզ։

13 հոգանոց ԱԺ պատվիրակությունը կմեկնի Սոֆիա

19:08, 10 փետրվար 2024
13 հոգանոց ԱԺ պատվիրակությունը կմեկնի Սոֆիա

Փետրվարի 14-17 Ազգային ժողովի 13 հոգանոց պատվիրակությունը կմեկնի Սոֆիա։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից․

 

«Պաշտոնական այցով 2024 թվականի փետրվարի 14-17-ը Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) կգորխուզվեն Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետևյալ կազմով.

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր,Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար
Ալխաս ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Նարեկ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Ահարոն ՆԵՐՍԻՍՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Նելլի ՂՈՒԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ
Էրիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (փետրվարի 12-16-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր»: