Հայկական կողմը ադրբեջանական կողմին ներկայացրել է ականապատ դաշտերի վերաբերյալ 8 փաստաթուղթ։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ դրանք հիմնականում Քարվաճառի շրջանի՝ Մռավի լեռնաշղթան ընդգրկող հատվածին են վերաբերում։
Չնայած վերոնշյալին՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ դրանցում «առկա տվյալները ճշգրիտ չեն, կոորդինատները ևս ճիշտ չեն ներկայացված»։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան է ի հայտ եկել, դրանք կփոխանցվեն Բաքվին