Հետևեք մեզ։

«Ռուսաստանը փորձում էր խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը, բայց չհաջողվեց, սեպտեմբերին փակվեց այս հարցը»․ Բաքվում ՌԴ դեսպան

11:11, 12 փետրվար 2024
«Ռուսաստանը փորձում էր խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը, բայց չհաջողվեց, սեպտեմբերին փակվեց այս հարցը»․ Բաքվում  ՌԴ դեսպան

«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, թե «ԼՂ հարցը փակված է»։

Նրա խոսքով, Մոսկվան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել կողմերի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին.

«Այս տարիների ընթացքում Ռուսաստանը փորձում էր խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը, բայց չհաջողվեց, սեպտեմբերին փակվեց այս հարցը, Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր է խաղացել հարցի կարգավորման մեջ, ներգրավված է կողմերի միջև խաղաղության համաձայնագրի բանակցություններում և պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել»,- ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն փոխանակում են խաղաղության համաձայնագրերի իրենց տեսակետները։

«Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը հաստատակամ է շատ արագ ավարտել խաղաղ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները։ Բայց ինչպես գիտենք, բանակցություններն ավարտին հասցնելու համար երկու կողմերն էլ պետք է նման ցանկություն ունենան»։

Վերլուծական