Հետևեք մեզ։

Փառքի անկյուններում ոճային առումով արդիականացման աշխատանքներ են տարվում. ՊՆ

12:22, 12 փետրվար 2024
Փառքի անկյուններում ոճային առումով արդիականացման աշխատանքներ են տարվում. ՊՆ

Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝  հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

 

Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ  ժամանակի ընթացքում դրանք  մաշվում են: 

 

Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ:

Վերլուծական