ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։
Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։
Պատվիրակության կազմում են ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ՏԿԵ փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը։