Վրաստանի նախագահի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ չշնորհավորելը վնաս է հասցնում մեր պետությանը, դա նշանակում է քաղաքական կուրություն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին:
«Մենք ցանկանում ենք հիշեցնել մեր նախագահին, որ վերջին տարում տարածաշրջանում մեծացել են անվտանգության ռիսկերը, և Վրաստանի կառավարությունը ներկայումս աշխատում է դրանց ապահովագրման ուղղությամբ։ Այս ֆոնին նախագահը, որը գերագույն գլխավոր հրամանատարն է, ձեռնպահ է մնում մեր հարևան, բարեկամ պետության ղեկավարին շնորհավորել։ Սա նշանակում է քաղաքական կուրություն, կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է իր, այսպես կոչված, շեֆերից առաջադրանքներ կատարել, ու մենք պետք է դրանով զբաղվենք»,-ասել է նա։
Այս և մի շարք այլ հայտարարությունների ֆոնին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական նամակ հղեց Իլհամ Ալիևին՝ արտահերթ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: