Հետևեք մեզ։

ՀՌՀ–ն կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ի դեմ հարուցված վարույթը և չի տուգանել․ Sputnik Արմենիա

16:07, 12 փետրվար 2024
ՀՌՀ–ն կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ի դեմ հարուցված վարույթը և չի տուգանել․ Sputnik Արմենիա

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ` Մարիամ Մարգարյանի ղեկավարած Freenews TV-ի նկատմամբ վարույթը։

Փետրվարի 12-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որում համապատասխան որոշում է կայացվել։
«Վարույթը դադարեցվել է, քանի որ ընկերությունը ամբողջությամբ մարել է պարտքը»,Sputnik Արմենիային հայտնեցին ՀՌՀ մամուլի ծառայությունից։

Հեռուստաալիքի նկատմամբ տուգանքներ չեն կիրառվել։

Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ հեռուստաընկերությունը 23,3 մլն դրամի պարտքեր է կուտակել։

Այդ պատճառով հեռուստաընկերությունը մեկ օրով զրկվել էր եթերի հնարավորությունից։

Վերլուծական