Հետևեք մեզ։

Սա լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ իրենց պնդմամբ սահմանային միջադեպի մասին

22:15, 12 փետրվար 2024
Սա լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ իրենց պնդմամբ սահմանային միջադեպի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել իրենց պնդմամբ «հայ-ադրբեջանական սահմանային հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին», որի ընթացքում, ինչպես իրենք են նշում, «ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»։

 

«Սա լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին և ակնհայտորեն հակասում է Հայաստանի կողմից հռչակված խաղաղության ուղերձներին։ Այն փաստը, որ դա տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության առաքելության կողմից վերահսկվող տարածքում, լուրջ հարցեր է առաջացնում այս առաքելության նպատակների և խնդիրների վերաբերյալ։ Ադրբեջանի դեմ նման սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ասված է հայտարարության մեջ։

 

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին լուրը հետաքննվում է․ հաստատվելու պարագայում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։