Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացն ընթանում է ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրենքի ժամկետների խախտմամբ առաջադրվել է Սահմանադրությանը և օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու, իսկ այդ խմբակցության մի շարք պատգամավորների (այդ թվում հանձնաժողովի անդամ չհանդիսացող) կողմից ցուցաբերվել է ակնհայտ խուլիգանական պահվածք, ֆիզիկական բռնության իրական սպառնալիքներով` խոչընդոտելով հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուի պարտականությունների կատարման և իր Սահմանադրական իրավունքների իրացնան հնարավորությունները։
Իրավապահ մարմիններն այս գրառումը կարող են դիտարկել, որպես հաղորդում հանցագործության մասին»,- գրել է Ղազարյանը։