Հետևեք մեզ։

Փաստեր չկան․ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը գնահատական չի տալիս Ալեն Սիմոնյանի՝ մարդու դեմքին թքելուն

15:43, 04 ապրիլ 2023
Փաստեր չկան․ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը գնահատական չի տալիս Ալեն Սիմոնյանի՝ մարդու դեմքին թքելուն

Իշխանության ՄԻՊ թեկնածուն   Աննա Վարդապետյանի տեղակալ Անահիտ Մանասյանն ԱԺ-ում՝ լրգրողների հետ զրույցում առարկայական չպատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու դեմքին թքելու մասին հարցին։

Լրագրողի հարցին, թե քաղաքացին ահազնագում է, որ ԱԺ նախագահը թքել է իր երեսին, երբ նրան ասել է՝ դավաճան, ԱԺ նախագահը երեք օր է չի հերքում, ինքը, որպես ՄԻՊ թեկնածու,  ինչպե՞ս է գանահտում ԱԺ նախագահի վարքը, Անահիտ Մանասյանն ասաց․ «Քանի դեռ չունենք փաստեր, ես էլ չունեմ գործիքակազմը հիմա, այստեղ իրավական հարց է, փաստերի առկայության դեպքում նոր հնարավոր է գնահատական տալ։ Հետևաբար, ես հիմա անում եմ ընդհանուր հայտարարություն, որ ընդհանարապես,այդ երևույթը չի կարող ընդունված լինել, պարզապես իրավական արձանագրում, որևէ երևույթի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ ունես հստակ իրավական փաստեր»։

Հարցին, թե դատախազություն ինչու՞ չի ուսսումնասիրվել, ինչու վարույթ չի նախաձեռնվել,Մանասյան ասաց, որ այդտեղ էլ դա իր իրավաության հարց չէ։

Հիշեցնենք, որ Կասկադում քաղաքացին Ալեն Սիմոնյանին ասել էր՝ դավաճան, ինչից հետո, ըստ քաղաքացու, Ակեն Սիմոնյանը քթել է իր եպքին։ Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ և թքելու փաստը չի հերքել։

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ https://t.me/Hayastannewsarm։