Հետևեք մեզ։

Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է․ ՊՆ

10:18, 13 փետրվար 2024
Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է․ ՊՆ

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի:

 

Ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմը երկու զոհ ունի. ՊՆ