ԿԸՀ-ի արձնագրությունների համաձայն Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին: Այս մասին Երևանի ավագանու նիստի մեկնարկին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Հայկ Մարությանի մանդատը տրվել է նույն կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արամ Մանուկյանին:
Բացի այդ, «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու անդամի իրենց լիազորությունները»,-ասաց Ավինյանը: