Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված Իլհամ Ալիևը 3 օրվա ընթացքում երդում կտա։
Երկրի Սահմանադրական դատարանն այսօր հաստատել է 2024 թվականի փետրվարի 7-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։
Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի նորընտիր նախագահը երդվում է Սահմանադրական դատարանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից 3-օրյա ժամկետում։