ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, քանի որ շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում։
«Իհարկե, սա տագնապալի նորություն է, որը գալիս է շփման գծից, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամեն կերպ խուսափել այլ գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ համարել: Մենք շատ ուշադիր կհետևենք»,- ասել է Պեսկովը։
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ: