Մենք ունենք 4 զոհ, որոնցից մեկն ինսուլտ է ստացել, ու ունենք վիրավորներ, մնացածը ճշտվում է, շուտով բուն պատճառը կիմանանք։
Այս մասին Աժ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Մենք ամեն օր էլ սպասում ենք, որ կարող են մեր սահմաններին սադրանքներ լինեն, քանի որ իրենց նախագահական ընտրություններն ավարտվել են և Ալիևը ընտրվել է 92 տոկոսով, փաստորեն իրենք ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ինքը լեգիտիմ նախագահ է: Մենք տեսանք, որ շատ երկրներ, որոնք մեզ հետ նաև լավ հարաբերությունների մեջ են, եվրոպական երկրները, նաև Ռուսաստանը, բոլորն էլ շնորհավորել են: Դրանից հետո Ալիևը պետք ինչ-որ բանով պետք է ցույց տար իր հաղթանակը, ևինձ թվում է, որ ցույց տալը հենց այս սադրանքն էր»,-ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը պատրաստված է եղել, հայկական կողմը՝ ոչ։