Հետևեք մեզ։

Մեղավորներ փնտրելու պահը չէ․ իշխող ուժի ՄԻՊ թեկնածու Մանասյանը չպատասխանեց հարցին, թե հպա՞րտ է, որ ՔՊ-ի թեկնածուն է, որի պատագամավորն ընդդիմադիրին ասում էր՝ «լեզուդ ու ականջներդ կկտրեմ»

16:10, 04 ապրիլ 2023
Մեղավորներ փնտրելու  պահը չէ․ իշխող ուժի ՄԻՊ թեկնածու Մանասյանը չպատասխանեց հարցին, թե  հպա՞րտ է, որ ՔՊ-ի թեկնածուն է, որի պատագամավորն ընդդիմադիրին ասում էր՝ «լեզուդ ու ականջներդ կկտրեմ»

Ես խոսելու եմ այն տրամաբանությամբ ու գաղափարախոսությամբ, որը ես ունեմ։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ, միաժամանակ իշխող թիմի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը, երբ լրագրողները նկատեցին, որ նա երևույթին է անդրադառնում, ոչ թե մարդու արած արարաքին։

Հարցին,թե իրեն ՄԻՊ թեկնածու ներկայացնող ՔՊ-ական պատգամավորն ընդդիմության թեկնածուին ասում էր՝ «լեզուդ ու ականջներդ կկտրեմ», «բերան փակիր ու ռադ եղիր այստեղից», «տո անասուն»,  Մանասյանը հպա՞րտ է, որ ինքն այդ ուժի ՄԻՊ թեկնածուն է, որ իրենք են առաջադրել իրեն որպես ՄԻՊ թեկնածու, Անահիտ Մանասյաննը կրկին չապատասխանեց իշխող պատգամավորի հասցեին հարցին․

«Իմ գաղափարախոսթյունը հետևյալն է, մեր հանրային միջավայրը այս պահին ծայրահեղ բևեռացված է, և մեր ամեն խոսքը ամեն կերպ նպաստում է  այդ բռեևացմանը»։

Կոնկրետացնող մյուս  հարցին, թե մեղավորն ո՞վ է, Մանասյանն ասաց․ «Իրականում մեղավորներ փնտրելու պահը չէ, այս պահին միասին խնդիրներին լուծում տալու պահն է, և դա է պատճառը, որ այն խնդիրները որոնք առկա են, պետք է գտնել լուծումներ, բայց դա չանել հանրային այնպիսի խոսույթի շրջանակներում, որն անընդհատ նպաստի, անընդհատ կրակ լցնի այդ հանրային բևեռացմանը, այլ հակառակը՝ մենք ամեն մեկս մեր գհործողություններով, մեր քայլերով, մեր հանրային խոսույթով կարողանանք նպաստել նրան, որ բևեցառումը վերացվի»։