Թերանում ենք այն աշխատանքում, որտեղ մեր ռեսուրսները սակավ են և չենք կարողանում ամբողջ կանաչ ֆոնդը սպասարկել այնպես, ինչպես ցանկանում ենք։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Դիտարկմանը, թե պարգևավճարների, 87 մլն դրամով երդմնակալություն անելու փոխարեն, հնարավոր չէ այդ բացը լրացնել, Բեգոյանն ասաց․ «Քաղաքային իշխանությունը, քաղաքապետը տեղյակ են, մեր այգեբան-բանվորների մաքուր աշխատավարձը 110 000 դրամի կարգի է։ Այս պահի դրությամբ աշխատավարձերի բարձրացումն ու 200 հաստիքի ավելացումը քաղաքի վրա տարեկան արժենալու է 1-1,2 միլիարդ դրամ, և հիմա քաղաքային իշխանությունները փորձում են հայթհայթել այդ գումարները։ Եթե բարձրացնենք աշխատավարձերը՝ ապա 40 տոկոս բանվորներինը, և մինչ 5 տոկոս բարձր մասնագիտացում ունեցող մարդկանց աշխատավարձերը, խոսնքն ինձ ու իմ տեղակալներին չի վերաբերում»,-ասաց նա։
Թե որքան է իր աշխատավարձը, ապա Բեգոյանն ասաց, ինքը, հարկերը հանած, ստանում է մաքուր 670 000 դրամ,«Խնդիր չենք դրել բարձրացնել ղեկավար կազմի աշխատավարձը»։
Դիտարմանը, թե բարձր է, էլ ուր բարցձրացնեն, ասաց՝ տեղեկացնում է, որ չի բարձրանալու։