Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ներքին Հանդում տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

17:20, 13 փետրվար 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ներքին Հանդում տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ Ներքին Հանդում վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությանը, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել։

Ադրբեջանական կողմն իր կողմից իրականացված ռազմական սադրանքները որակել է «պատասխան քայլ»։  «Հայաստանի ԱԳՆ պնդումները, թե ադրբեջանական զինուժի ձեռնարկած միջոցները էսկալացիայի պատրվակ են, լիովին անհիմն։ Սա զուտ պատասխան քայլ էր»,- ասվում է տեղեկատվության մեջ։

 

Սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ․ ՀՀ ԱԳՆ