Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղակայված մարտական դիրքում թշնամու ԶՈՒ կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհերի կապակցությամբ։
«Ցավակցում եմ Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- նշված է ցավակցական ուղերձում, որը հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան X-ի էջում։