Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ հայկական կողմն է կրակոցներ արձակել ադրբեջանական ԶՈՒ-ի ուղղությամբ։
«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում, ցավոք, սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը: Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորների գնդակոծությունը ցավալի է, սակայն Ադրբեջանի արձագանքը թվում է անհամաչափ»,-ասել է Բորելը, և նշել, որ Ադրբեջանն անտեսել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հայտարարությունը, որ միջադեպը կուսումնասիրվի և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվածների անունները